5 Հունիսի 2015, 474 - Ա
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգաշարի չորրորդ համերգին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի 2015 թվականի մայիսի 25-28-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետա-կան բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյու-սակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականաց-վող 08 բաժնի 02 խմբի 05 դասի Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրի Միջազգային մշակութային համագործակցության իրականացում միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: