Վարչապետի որոշումներ

3 Հունիսի 2015, 453 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1262 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1262-Ա որոշման մեջ «գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանին (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանին» բառերով: