10 Հունիսի 2015, 510 - Ա
ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻ՝ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցության հնարավորություններ» խորագրով գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 2015 թվականի հունիսի 9-10-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) և «Թվային տնտեսություն» խորագրով Արևելյան գործընկերության երկրների նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով 2015 թվականի հունիսի 10-12-ը Լյուքսեմբուրգ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել և Լյուքսեմբուրգ գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունները։