Վարչապետի որոշումներ

15 Հունիսի 2015, 515 - Ա

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԵՎ ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Տիգրան Բարսեղյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին 2015 թվականի հունիսի 22-26-ը գործուղել Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված պետական ֆինանսական կառավարման համակարգի շրջանակներում ծրագրված խորհրդակցություններին մասնակցելու համար:
2. Գագիկ Խաչատրյանի, Տիգրան Բարսեղյանի և Վախթանգ Միրումյանի Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: