28 Հուլիսի 2015, 679 - Ա
ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին տրամադրել 2015 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2015 թվականի օգոստոսի 3-14-ը ներառյալ։
2. Ֆելիքս Ցոլակյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի վրա: