24 Հուլիսի 2015, 666 - Ա
ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգի հետ համագործակցության մասին ստորագրված հուշագրերի կետերի իրագործման նպատակով հետագա ընթացքի վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի՝ 2015 թվականի հուլիսի 21-23-ը Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: