22 Հուլիսի 2015, 657 - Ա
ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին տրամադրել 2015 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2015 թվականի օգոստոսի 3-14-ը ներառյալ։
2. Արտեմ Ասատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի վրա: