Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2015, 626 - Ա

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սրբալույս Մեռոնի օրհնության արարողությանը, Անթիլիասի սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում կայանալիք միջեկեղեցական արարողությանը և Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ 2015 թվականի հուլիսի 17-20-ը Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիբանանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: