Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2015, 616 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 582-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Մոսկվա գործուղելու մասին» N 582-Ա որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ և 6-րդ ենթակետերով.
«5) Էդուարդ Հարությունյանինը և Արմեն Զատիկյանինը՝ ճանապարհածախսը, իսկ Ստեփան Քարտաշյանինը՝ Մոսկվա-Երևան ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
6) Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Մոսկվա-Երևան ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:»: