16 Հուլիսի 2015, 615 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 255-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 3-ի
«Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 255-Ա որոշման հավելվածում
«Գ. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար (Կապսի ջրամբարի և ենթակառուցվածքների վերականգնման մասով հանձնաժողովի համանախագահ)» բառերը փոխարինել «Վ. Նարիմանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ (Կապսի ջրամբարի և ենթակառուցվածքների վերականգնման մասով հանձնաժողովի համանախագահ)» բառերով: