16 Հուլիսի 2015, 612 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 309-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 27-ի «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 309-Ա որոշման N 1 հավելվածը «Շ. Կիրակոսյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Գ. Խաչատրյան - ՀՀ վարչապետի խորհրդական» բառերով: