14 Հուլիսի 2015, 602 - Ա
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի ՏՆՏՍՈՑԽՈՐՀ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի 3-րդ նստաշրջանին և ֆորումի շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվող Համագործակցություն փոխանցումներից դուրս. տեղական համայնքներում ձեռներեցության փոխակերպող ուժը միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ 2015 թվականի հուլիսի 6-10-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: