Վարչապետի որոշումներ

6 Հուլիսի 2015, 582 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Աշխատանքային այցով 2015 թվականի հուլիսի 9-10-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Մոսկվայի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Հովիկ Աբրահամյանինը, Դավիթ Հարությունյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Երվանդ Զախարյանինը, Սուրեն Կարայանինը, Իոսիֆ Իսայանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Սերգեյ Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջոցով:
4. Ընդունել ի գիտություն, որ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Սամվել Արաբաջյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նախատեսված միջոցների հաշվին.
2) Վարդան Հարությունյանինը՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
3) Խաչատուր Սուքիասյանինը՝ «ՍԻԼ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2015 թվականի հուլիսի 9-ին՝ Երևան-Մոսկվա, իսկ 2015 թվականի հուլիսի 10-ին՝ Մոսկվա-Երևան երթուղով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված