Վարչապետի որոշումներ

8 Հուլիսի 2015, 583 - Ա

ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանին 2015 թվականի հուլիսի 20-22-ը գործուղել Աշգաբադ (Թուրքմենստան)՝ Առողջություն պետական ծրագրի 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, ինչպես նաև միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Միրիջանյանի՝ Աշգաբադ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գագիկ Միրիջանյանի՝ Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: