29 Հունիսի 2015, 550 - Ա
ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանին 2015 թվականի հուլիսի 6-8-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) և Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակում Բելգիայի կառավարության լիազոր ներկայացուցչի հետ հանդիպմանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում լսումներին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ու Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչների հետ հանդիպումներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Թաթոյանի՝ Բրյուսել և Ստրասբուրգ գործուղումների հետ կապված ծախսերը կատարվելու են «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» Եվրոպայի խորհրդի ծրագրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Թաթոյանի՝ Բրյուսել և Ստրասբուրգ գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: