Վարչապետի որոշումներ

26 Հունիսի 2015, 542 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 861 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս ԻՆ


Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետը «թանկարժեք» բառից առաջ լրացնել «շքանշան (N 3 ձև)» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի՝
ա. 1-ին կետը «թանկարժեք» բառից առաջ լրացնել «շքանշանով, հուշամեդալով» բառերով,
բ. 11-րդ կետը «թանկարժեք» բառից առաջ լրացնել «շքանշանը» բառով,
գ. 11-րդ կետը լրացնել «Ձև 3»-ով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված