Վարչապետի որոշումներ

5 Հունիսի 2015, 468 - Ա

ԱՐԹՈՒՐ ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Աֆրիկյանին 2015 թվականի հունիսի 10-12-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային համագործակցության խորհրդի 125-րդ և 126-րդ նստաշրջաններին մասնակցելու համար:
2. Արթուր Աֆրիկյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Աֆրիկյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր