Վարչապետի որոշումներ

15 Հունիսի 2015, 514 - Ա

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի 39-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանի` 2015 թվականի հունիսի 5-8-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: