Վարչապետի որոշումներ

24 Հունիսի 2015, 527 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 26-ի «Հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների՝ արտասահման գործուղումների մասին» N 1087-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«2) գործուղման մեկնելու թույլտվություն ստանալուց հետո, գործուղման մեկնելուց առնվազն 10 օր առաջ, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (բացառությամբ գործուղման հետ կապված ծախսերը հրավիրող կողմի միջոցների հաշվին կատարելու դեպքի) կարծիքների հետ միասին: »
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: