18 Հունիսի 2015, 518 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ տնտեսական խորհրդի 66-րդ նիստին և 19-րդ Միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի հունիսի 16-19-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Վաչե Գաբրիելյանինը և Ռաֆայել Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Էմիլ Տարասյանինը և Արմեն Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հավելված