24 Հունիսի 2015, 536 - Ա
ԱՐՏՅՈՄ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին 2015 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 2-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության անդամպետությունների քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիաների ղեկավարների 34-րդ պլենար ժողովին մասնակցելու համար:
2. Արտյոմ Մովսեսյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: