24 Հունիսի 2015, 534 - Ա
ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2. Ընդունել ի գիտություն, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական խորհրդի տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի` 2015 թվականի հունիսի 8–10-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արթուր Առաքելյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: