23 Հունիսի 2015, 532 - Ա
ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇԱՆՀԱՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին 2015 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 1-ը գործուղել Շանհայ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)` Շանհայում կայանալիք դեղագործական վերահսկողության և կառավարման թեմայով նախարարական մակարդակի 2015 թվականի սեմինարին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Խաչատրյանի` Շանհայ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Խաչատրյանի` Շանհայ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: