24 Հունիսի 2015, 530 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 235-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 31-ի «Միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթների մասին» N 235-Ա որոշման 1-ին կետի՝
1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության ներկայացմամբ հաստատում է նոր տեսչական համակարգին անցնելու նախնական ծրագիրը.».
2) 2-րդ ենթակետը «ներկայացնում» բառից հետո լրացնել «տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հավանությանն արժանացած» բառերով.
3) 5-րդ ենթակետը «ըստ անհրաժեշտության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության առաջարկությամբ» բառերով: