24 Հունիսի 2015, 528 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին առկա հաղորդակցուղիների՝ կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների բազմակողմանի ուսումնասիրման, դրանց հրատապ լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների, առկա խնդիրների և դրանց կարգավորման միջոցառումների վերաբերյալ:
Հավելված