Վարչապետի որոշումներ

9 Հունիսի 2015, 486 - Ա

ԱՐԹՈՒՐ ԳՈՅՈՒՆՅԱՆԻ՝ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական երկրների ազգային իրավապահ մարմինների ղեկավարների 11-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ Արթուր Գոյունյանի` 2015 թվականի հունիսի 22-25-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Գոյունյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին: