9 Հունիսի 2015, 484 - Ա
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ՝ ՇԻՄՔԵՆՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 15-րդ նիստին, ինչպես նաև ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 61-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի 2015 թվականի հունիսի 1-4-ը Շիմքենտ (Ղազախստանի Հանրապետություն)` գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Գևորգյանի` Շիմքենտ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: