Վարչապետի որոշումներ

5 Հունիսի 2015, 470 - Ա

ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Եվրոպայի խորհրդի մշակույթի, ժառանգության և լանդշաֆտի հարցերով զբաղվող ղեկավար կոմիտեի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի` 2015 թվականի հունիսի 1-3-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման ծախսերը կատարվել են Եվրոպայի խորհրդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արև Սամուելյանի` Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվե
տվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: