Վարչապետի որոշումներ

9 Հունիսի 2015, 482 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 414-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Բուրաբայ (Ղազախստանի Հանրապետություն) գործուղելու մասին» N 414-Ա որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ ենթակետերով.
«4) Վաչե Գաբրիելյանի, Սուրեն Կարայանի և Ռաֆայել Ավետիսյանի՝ 2015 թվականի մայիսի 26-27-ը Մոսկվայում գտնվելու ընթացքում օրապահիկի և օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
5) ընդունել ի գիտություն, որ Վաչե Գաբրիելյանի, Սուրեն Կարայանի և Ռաֆայել Ավետիսյանի՝ 2015 թվականի մայիսի 26-27-ը Մոսկվայում գտնվելու ընթացքում գիշերավարձի ծախսեր չեն կատարվելու:»։


 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր