10 Հունիսի 2015, 497 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) շենքի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքն ու խնդիրներն ուսումնասիրելու և համապատասխան առաջարկություն ներկայացնելու նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին`
1) մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ընկերության խորհրդին տրամադրել եզրակացություն «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի կառուցման շինարարական աշխատանքների առաջին փուլի ծավալների վերաբերյալ, խորհրդի քննարկմանը ներկայացնել շինարարության և ֆինանսավորման ծավալների վերաբերյալ ամփոփ տեղեկանք.
2) ընկերության խորհրդին ներկայացնել առաջարկություններ շինարարական աշխատանքների երկրորդ փուլի ժամկետների երկարաձգման մասին.
3) ընկերության խորհրդի քննարկմանը ներկայացնել շինարարական-նախագծային փաստաթղթերի փոփոխության հիմքով կազմված ծավալների համադրման ցանկը և փոփոխված ծավալաթերթ-նախահաշիվը: