10 Հունիսի 2015, 493 - Ա
ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՍԱՂՈՅԱՆԻ` ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած մաքսատուրքերի սահմանային դրույքաչափերի պարտավորությունների վերաբանակցությունների առաջին փուլին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Արթուր Մայսուրյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի՝ 2015 թվականի հունիսի 8-10-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: