10 Հունիսի 2015, 492 - Ա
ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին 2015 թվականի հունիսի 16-18-ը գործուղել Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն)՝ «Կանաչող տնտեսություններ` ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում» ղեկավար հանձնաժողովի 4-րդ նիստին և ՄԱԿ-ի ԵՏՀ-ի կողմից կազմակերպված ռազմավարական էկոլոգիական գնահատման վերաբերյալ միջոցառմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Խաչիկ Հակոբյանի` Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Խաչիկ Հակոբյանի` Քիշնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: