10 Հունիսի 2015, 491 - Ա
ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանին 2015 թվականի հունիսի 9-12-ը գործուղել Դուշանբե (Տաջիկստան)` «Ջուրը կյանքի համար» գործողությունների տասնամյակի (2005-2015 թթ.) արդյունքների ամփոփմանը նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու համար:
2. Գառնիկ Պետրոսյանի՝ Դուշանբե գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գառնիկ Պետրոսյանի՝ Դուշանբե գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գառնիկ Պետրոսյանի՝ Դուշանբե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: