Վարչապետի որոշումներ

10 Հունիսի 2015, 496 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում <<Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>, <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>>, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>>, <<Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> և <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրա-պետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ: