Վարչապետի որոշումներ

5 Հունիսի 2015, 475 - Ա

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին 2015 թվականի հունիսի 15-17-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` «Հմտությունների զարգացումը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» խորագրով կոնֆերանսին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարինե Հարությունյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարինե Հարությունյանի` Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: