5 Հունիսի 2015, 471 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Թվային համալսարանների զարգացման վերաբերյալ ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով 2015 թվականի հունիսի 4-6-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Արմեն Աշոտյանի և Տիգրան Սահակյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: