Վարչապետի որոշումներ

5 Հունիսի 2015, 467 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 414-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ N 415-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Բուրաբայ (Ղազախստանի Հանրապետություն) գործուղելու մասին» N 414-Ա որոշման հավելվա-ծում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Շահինյան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր» բառերը փոխարինել «Ա. Շահինյան -«Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր» բառերով.
2) «Տ. Մեհրաբյան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ» բառերը փոխարինել «Տ. Մեհրաբյան - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Պրահա գործուղելու մասին» N 415-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում՝
ա. հանել «Երվանդ Զախարյանինը» բառերը,
բ. «Հովիկ Աբովյանինը» բառերից հետո լրացնել «Գարեգին Մելքոնյանինը» բառերով,
գ. «Խաչիկ Ադումյանինը» բառերը փոխարինել «Խաչատուր Ադումյանինը» բառերով.
2) որոշման հավելվածում՝
ա. հանել «Ե. Զախարյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար» բառերը,
բ. «Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո լրացնել «Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերով,
գ. «Ա. Շահինյան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր» բառերը փոխարինել «Ա. Շահինյան - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր» բառերով,
դ. «Տ. Մեհրաբյան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ» բառերը փոխարինել «Տ. Մեհրաբյան - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ» բառերով:
 

Արխիվ

2024

2023