5 Հունիսի 2015, 466 - Ա
ՆՈՒՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՄ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Նունե Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Բադալյանին 2015 թվականի հունիսի 10-13-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Շինարարական թույլտվությունների էլեկտրոնային ընթացակարգի և մեկ պատուհանի TF012782 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ավստրիայի առաջավոր փորձին տեղում ծանոթանալու համար:
2. Նունե Խաչատրյանի և Արամ Բադալյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել TF012782 դրամաշնորհային ծրագրի գնումների պլանի «Վերապատրաստումներ» 2.1-ին տողով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արամ Բադալյանի` Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: