4 Հունիսի 2015, 465 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի
18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Միջպետական բանկի և «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության, Միջպետական բանկի և «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության հիմնական բաժնետեր` «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերության միջև կնքված վարկային և գրավի պայմանագրերով պահանջի իրավունքները Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցելու գործընթացը նախապատրաստելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղե-կատվություն աշխատանքների ընթացքի մասին:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր