Վարչապետի որոշումներ

3 Հունիսի 2015, 461 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ` ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ապրանքների արտահանմանը, ներմուծմանն ու տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցերի քննարկման, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի՝ 2015 թվականի մայիսի 18-19-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել
եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: