3 Հունիսի 2015, 456 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՍՈՖԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2015 թվականի մայիսի 28-31-ը Սոֆիա (Բուլղարիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կարեն Ճշմարիտյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) ընդունել ի գիտություն, որ Կարեն Ճշմարիտյանի՝ Սոֆիա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ներսես Երիցյանի և Մարտին Գալստյանի` Սոֆիա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոֆիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: