26 Ապրիլի 2006, 286 - Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ 12-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «գ» ենթակետի՝
Հաստատել 2006 թվականի մայիսի 1-ին և 2-ին կայանալիք` Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 12-րդ նիստին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմը`
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ
Հ. Աբրահամյան- ՀՀ տարածքային կառավարման նախարար
Մ. Թոփուզյան- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ա. Մովսիսյան- ՀՀ էներգետիկայի նախարար
Կ. Ճշմարիտյան- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Դ. Լոքյան- ՀՀ գյուղատնտեսության նախարար
Դ. Հարությունյան- ՀՀ արդարադատության նախարար
Ն. Դավիդյան- ՀՀ առողջապահության նախարար
Ս. Երիցյան- ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Ներսիսյանց- ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Ա. Ավետիսյան
- ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Ֆ. Ցոլակյան- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ա. Կիրակոսյան- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Սարգսյան- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Անդրեասյան- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Ռ. Նազարյան- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
2. Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 12-րդ նիստի անցկացման և Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակության ընդունելության հետ կապված ծախսերը` 5000000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: