27 Մայիսի 2015, 442 - Ա
ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ՌՈՏԵՐԴԱՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին 2015 թվականի հուլիսի 1-4-ը գործուղել Ռոտերդամ (Նիդերլանդների Թագավորություն)՝ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 2015 թվականի ընդհանուր համագումարին մասնակցելու համար:
2. Վախթանգ Միրումյանի՝ Ռոտերդամ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վախթանգ Միրումյանի՝ Ռոտերդամ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: