Վարչապետի որոշումներ

27 Մայիսի 2015, 440 - Ա

ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի խորհրդակցական կոմիտեի երկաթուղային տրանսպորտի ենթակոմիտեի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանի` 2015 թվականի ապրիլի 29 - 30-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արսեն Մկրտչյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: