Վարչապետի որոշումներ

27 Մայիսի 2015, 437 - Ա

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՍՈՖԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին 2015 թվականի մայիսի 26-29-ը գործուղել Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն)` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության առողջապահության նախարարության համատեղ ուժերով կայանալիք վերարտադրողական և սեռական առողջության խնդիրներին վերաբերող բարձրաստիճան տարածաշրջանային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Մուրադյանի` Սոֆիա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոֆիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: