Վարչապետի որոշումներ

25 Մայիսի 2015, 415 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՊՐԱՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Պաշտոնական այցով 2015 թվականի հունիսի 1-3-ը Պրահա (Չեխիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Պրահա գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման և Պրահայի օդանավակայանում սպասարկման ծախսերը, Չեխիայի Հանրապետություն մուտքի արտոնագրի ապահովագրության ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, թարգմանչական ծառայությունների, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Կարեն Ճշմարիտյանինը, Երվանդ Զախարյանինը, Սերգո Կարապետյանինը, Արմեն Երիցյանինը, Մարտին Սարգսյանինը, Աշոտ Ղահրամանյանինը, Հովիկ Աբովյանինը, Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը և Խաչիկ Ադումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Կարեն Նազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Վահե Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Պրահա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Էդուարդ Շարմազանովինը և Կարեն Բոթոյանինը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.
2) Արսեն Ղազարյանինը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջոցների հաշվին.
3) Գագիկ Աբրահամյանինը՝ «Հայաստանի ադամանդագործական ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի ոսկերչական ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
4) Արման Խաչատրյանինը, Ավետիս Հովհաննիսյանինը և Սյուզաննա Ազոյանինը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2015 թվականի հունիսի 1-ին՝ Երևան-Պրահա, իսկ 2015 թվականի հունիսի 3-ին՝ Պրահա-Երևան երթուղով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Պրահա մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված