25 Մայիսի 2015, 421 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 194-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մարտի 18-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) վերակազմավորման հիմքի վրա տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման համար անհրաժեշտ միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 194-Ա որոշման հավելվածի 12-րդ կետի «Իրականացման ժամկետը» սյունակի «մարտ» բառը փոխարինել «հուլիս» բառով: