25 Մայիսի 2015, 419 - Ա
ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին 2015 թվականի մայիսի 27-29-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Բնապահպանական անվտանգության ռազմավարություն, իրականացման մեխանիզմներ» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 4-րդ համագումարին մասնակցելու համար:
2. Արամայիս Գրիգորյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: