Վարչապետի որոշումներ

11 Մայիսի 2015, 461 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121- Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի երրորդ պարբերության՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասա-զերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերա-տեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման 1-ին կետով հաստատված աշխատակարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխա-դրման և տեղադրման համար լիցենզավորվող գործունեության իրականացմանն անհրա-ժեշտ նյութատեխնիկական հագեցվածության փորձաարտադրական տեղակայանքների, սարքավորումների ու անալիտիկ գործիքների, գործունեության իրականացման վայրի, վտանգավոր թափոնների տեղադրման վայրի ընտրության և անհրաժեշտ պայմաններով ապահովվածությանը վերաբերող փաստաթղթերի համապատասխանության ստուգումը».
2) 11-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) լիցենզավորվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացու-թյուն կազմելու նպատակով, տվյալ գործունեության շրջանակներում, հանձնաժողովի աշխատանքներում կարող է ներգրավել համապատասխան մանագետների:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: