20 Մայիսի 2015, 404 - Ա
ՍՈՒՐԵՆ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐՈՒՀԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՍՏՈԿՀՈԼՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Սուրեն Ադամյանին և նույն վարչության միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ Նաիրուհի Ավետիսյանին 2015 թվականի մայիսի 26-30-ը գործուղել Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու համար:
2. Սուրեն Ադամյանի և Նաիրուհի Ավետիսյանի՝ Ստոկհոլմ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուրեն Ադամյանի՝ Ստոկհոլմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: